Կարեն և Գայանե Եղիազարյաններ
Կայքի բաժիներ
Translate
Օրացույց
Անիմացիաներ
Հարցում
Գնահատեք կայքս
Ընդամենը. 27
Մուտքի ձև
Մյուս կայքերը
  • Մեր բալիկը
  • Անձնական կայք
  • Ծրագրեր
  • Главная » Каталог сайтов » Այլն

    Հայկական Հանրագիտարան
    http://www.encyclopedia.am 14.02.2013, 22:07

    Հայկական հանրագիտարան  հրատարակչություն 
    պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ)

         Հայկական հանրագիտարան. հրատարակչությունը Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրության իրավահաջորդն է: Հիմնադրվել է 1967 թ-ին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի որոշմամբ՝ ՀԽՍՀ ԳԱ նախագահությանը կից, որը հետագայում վերանվանվել է Հայկական հանրագիտարանի և տեղեկատու հանրագիտական գրականության գլխավոր խմբագրություն և տեղափոխվել ՀԽՍՀ կառավարությանն առընթեր հրատարակչությունների ու պոլիգրաֆիայի պետական կոմիտեի համակարգ:
    Հրատարակչությունը ՊՈԱԿ-ի կարգավիճակում է 2003 թ-ից: 
         2005 թ. փետրվարին ՀՀ Կառավարության մեկ այլ որոշմամբ հրատարակչությունը կրկին տեղափոխվել է ՀՀ ԳԱԱ համակարգ և տեղավորված է Գրիգոր Լուսավորչի 15 հասցեում գտնվող ակադեմիական մասնաշենքում:
         1974–2008 թթ-ին Հայկական հանրագիտարան. հրատարակչությունը հրատարակել է համապարփակ, ճյուղային, մանկական հանրագիտարանների, տեղեկատու բառարանների 36 հատոր՝ շուրջ 3 մլն ընդհանուր տպաքանակով: Առանձնահատուկ կարևորություն ունի «Հայկական սովետական հանրագիտարանը»  (12+1 հատորով), որը տպագրվել է 1974–88 թթ-ին՝ 100 հզ. տպաքանակով: Մյուս հրատարակությունների մասին տե՜ս ստորև:
         Ներկայումս հաստատությունը շարունակում է իր գործունեությունը. հրատարակել և հրատարակության է պատրաստում թեմատիկ և համապարփակ բնույթի հանրագիտարաններ: 
    Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիրներ են եղել Վիկտոր Համբարձումյանը (1974), Աբել Սիմոնյանը (1974–79), Մակիչ Արզումանյանը (1979–88), Կոստանդին Խուդավերդյանը (1988–99) և Հովհաննես Այվազյանը (1999 թ-ից):
    Переходов: 972 | Добавил: Egho | Рейтинг: 0.0/0 | Теги: Հայկական հանրագիտարան
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]
    Որոնում
    Реклама
    Տարադրամ
    Տեգեր
    Կարգավիճակ

    Ընդամենը ցանցում. 1
    Հյուրեր. 1
    Օգտագործողներ 0

    Բրուզերի տեսակն ու տարբերակը՝
    Ձեր հասցեն՝ 18.117.76.7

    Egho Software © 2024-2013